Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Օր 30

Օր 30
01.04.2025 | 11:20

Ողորմած և բազմագութ Աստված՝ Հիսուս Քրիստոս, իմ հարազատների և բարեկամների համար բարիքներ և ողորմություն խնդրեցի Քեզանից, ինչպես որ հարկն է, և պահանջում է մեր բնության օրենքը:

Այժմ աղաչում եմ Քեզ նաև իմ թշնամիների համար, ինչպես որ ասացիր օրհնյալ բերանովդ, թե՝ բարի՛ք գործեք ձեզ ատողներին: Ուստի խնդրում եմ ամենառատ ողորմությունիցդ, որ ողորմես նաև իմ բոլոր թշնամիներին և ինձ ատողներին, չարակամներին ու վնասատուներին և բոլոր նրանց, ովքեր իմ հանդեպ չարն են խորհում, խոսում, գործում և կամենում, ովքեր բամբասում, վատաբանում ու հայհոյում են ինձ՝ թե՛ իրավամբ և թե՛ անիրավամբ, մի՛ բարկացիր, Տե՛ր, նրանց վրա իմ պատճառով, այլ ների՛ր և թողությո՛ւն տուր նրանց մեղքերին: Քանզի նրանք մեղանչում են իմ հանդեպ, որովհետև հիրավի մեղավոր եմ և արժանի ամենայն բամբասանքի ու նախատինքի: Ես մեղանչում եմ Քո հանդեպ, որ արդար ես ամեն ինչում և միշտ բարերար իմ հանդէպ: Ուրեմն, եթե նրանք արժանի են Քո բարկությանը, ապա ես բյուրապատի՛կ բարկության որդի եմ և պատժի արժանի, քան նրանք: Այս պատճառով աղաչում եմ Քեզ, Տե՛ր իմ, որ բոլոր բարիքների աղբյուրն ես և անհուն ողորմության ծով, ողորմիր նրանց և ինձ ու ներիր իմ հանդեպ [ունեցած] բոլոր սխալները: Որպեսզի ամենքս զգաստանալով ընթանանք ըստ Քո կամքի և փառք վերառաքենք Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգուդ այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից. Ամեն:

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ